• LCO_2010_2_WEB
  • Tatev

  • church edifice
  • shepard

2010, July 13 - Aravot Daily: Come Help

Aravot_logo

  

Aravot Daily

Come Help

July 13, 2010

By Mary Sogomonyan

 

Մարզեր 2010-07-13 ԱՐԻ ՕԳՆԵԼՈՒ

Օտար երկրներում ապրող հայ երիտասարդները օգնում են նորոգել հայկական եկեղեցիները

Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղի 1700 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցում վերականգնման եւ նորոգման աշխատանքներ են ընթանում: 2007 թվականին «Երկիր-մշակույթ» ֆրանսիական բարեգործական կազմակերպությունը հանձն առավ այս ձեռնարկը: Նախ իրականացրեց պեղումներ, հայտնաբերվեցին պատմական արժեք ներկայացնող խաչքարեր: Այնուհետեւ սկսեցին եկեղեցու նորոգումը: Այս տարի նույնպես նորոգման աշխատանքներ են իրականացվում, որին մասնակցում է սփյուռքահայ երիտասարդների մի խումբ:11 կամավորները Եղվարդում են լինելու հուլիսի 7-27-ը: Այս երիտասարդները Ֆրանսիայից են, Կանադայից, ԱՄՆ-ից, շատերը հայրենի երկրում առաջին անգամ էին եւ կիսվեցին ստացած տպավորություններով: Խմբում է նաեւ աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի որդին՝ 16-ամյա Արշիլ Էգոյանը: Տղայի ասելով, մոր՝ դերասանուհի Արսինե Խանջյանի խորհրդով է եկել մասնակցելու այս ձեռնարկին: Հայաստան երրորդ անգամ է գալիս, իսկ Կապանում առաջին անգամ է: «Շատ է դուր եկել ինձ Եղվարդ գյուղը, գեղեցիկ բնություն ունի, շատ հետաքրքիր են անցնում մեր օրերը, ամենակարեւորը՝ հայրենիքում եմ: Այցելությանս նպատակը մեկ ամգամ եւս լինել հայրենի հողում, մոտ կանգնել իմ արմատներին ու մասնակից դառնալ եկեղեցական սուրբ գործին»,- ասում է Արշիլը: Արշիլը հայերեն դժվարությամբ էր խոսում, բայց հասկանում էր ու անգլերեն պատասխանում հարցերին: Կամավորականներից շատերը հայերեն ազատ խոսում էին:


«Երկիր-մշակույթ» կազմակերպության վարչության անդամ Նազարեթ Քեւոնյանի խոսքերով, այս տարի Եղվարդի եկեղեցու համար 10 միլիոն դրամ է նախատեսված, որով կնորոգվի եկեղեցու բեմը, ներքին հարդարման աշխատանքներ կիրականացվեն, կտեղադրվի դուռը:
Կազմակերպության ամերիկյան մասնաճյուղի վարչության անդամ Հայկ Մանջյանը շատ է կարեւորում սփյուռքահայ երիտասարդների մասնակցությունը այդ գործում: «Նրանցից յուրաքանչյուրը հպարտ է, որ այստեղ է եւ հայրենասիրական գործ է անում: Տարիներ անց իրենց երեխաներին կպատմեն, որ իրենք նույնպես ներդրում ունեն այս եկեղեցու վերականգնման գործում: Նրանց այստեղ բերելու հիմնական նպատակը դա էր, հնարավորություն տալու ոտք դնել հայրենի հող եւ անձամբ տեսնել այն հայրենիքը, որի պատմությանը քաջ ծանոթ էին, բայց միայն գրքի էջերից»,- նշում է զրուցակիցս:
Բացի Սուրբ Աստվածածին եկեղեցուց, կամավորները բարեկարգման աշխատանքներ են կատարում նաեւ եկեղեցու հարեւանությամբ գտնվող Թորոս իշխանի գերեզմանաքարի շրջակայքում, ինչպես նաեւ՝ գյուղից 1 կմ հյուսիս՝ «Սպիտակ խաչի աղբյուր»՝ 12-13-րդ դարերի գերեզմանատեղիում:
Հուլիսի 27-ին կամավորների այս խումբը կմեկնի, իսկ օգոստոսին գյուղ կայցելի կամավորների նոր խումբ, այս անգամ՝ Եվրոպայից:
Կամավորների կացարանի, սննդի եւ ժամանցի կազմակերպման հարցերը լուծում է գյուղապետարանը: Հիմնականում բնության գրկում ու գյուղի փոքրիկ սրճարանում են սփյուռքահայ երիտասարդները անցկացնում իրենց օրերը, ուր երեկոյան կազմակերպվում է նաեւ դիսկոտեկ: Կամավորների հետ եկեղեցու նորոգման աշխատանքներին մասնակցում են նաեւ գյուղի դպրոցականները:
Եղվարդ գյուղի եկեղեցու վերականգնումը «Երկիր-մշակույթ» կազմակերպության առաջին ձեռնարկը չէ Հայաստանում: Ըստ կազմակերպության հայաստանյան գրասենյակի համակարգող Երեմ Հովհաննիսյանի՝ իրենք աշխատանքներ են իրականացրել Արցախում, Սեւանում, Տաթեւում եւ այլուր:

  ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

  • "There are experiences you shape and then there are experiences that shape you. The LCO Campaign of 2007 in the village of Azat offered me invaluable perceptions into the realities of my fellow Armenian brothers and sisters in a way only a true immersion program can. I urge everyone and anyone who might feel an inkling of belonging to this fascinating country, people, and history to sign up with the campaign immediately. I smile just thinking about what you have yet to experience."
    Noushig K, Azat 2007, CA, USA

  • "Coming back from a 4-day trip to Kharabagh really felt like coming back home, with our family waiting to greet us outside our house. That's when I realised just how attached we'd grown to the place, to our family, to the other volunteers"
    Anoosh Gasparian, Azat 2009, London UK

  • "I went to this trip with no expectations, and came back with a great appreciation for our country.  Life in the village is surreal, the food is beyond delicious and the people are incredibly nice. It was a once in a lifetime experience I will never forget!"  Sam Tahmasian, 2009, CA, USA
  • "LCO is an amazing concept. It introduced the deprived Diasporan to their land and their people. It is a wonderful introduction to Armenia and something every young man or woman should experience."
    Madlene Minassian Ispirian, 1996, 1997, 1998, 1999, Yerevan, Armenia

  • "My most memprable experience was being so warmly taken care by an old village couple, receiving gifts from them, giving them gifts and establishing bonds."
    Naira Der-Kiureghian, Ayroum 2003, CA, USA

  • "...I know that when I reflect back on this experience I will feel ecstatic about the work we accomplished, the things we saw, and the bonds we forged."
    Hovig Saghdejian, Ayroum 2003, California, USA

  • "Dolma is made with mum's careful instructions, grandmothers eyes found on the faces of children, songs of Ararat are as familiar as the Khachkars dotting the landscape. If it smells like home, looks like home then it must be home."
    Datevig Simonian, Shadvan 2004, California, USA

  • "LCO experience was a revelation for me. It gave me the opportunity to expand my horizons both personally and professionally. One of the most important experiences of my life and an important factor in determining my future goals."
    Lara Aharonian, August 1999, August 2001, Montreal, Canada.

  • "I formed strong bonds with my volunteers, and the difference in backgrounds was refreshing. It was interesting to hear the points of view of different Armenians from other areas of the Diaspora."
    Aramazt Kalaydjian, Shoushi 2003, NY, USA

  • "I loved the simplicity of life in the village, the fresh homemade food is wonderful; that people are the friendliest and most hospitable... the children have the most beautiful faces..."
    Sophia Balakian, Shadvan 2004, New York, USA